Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Գազալցակայանների՝ այս կամ այն հայտնի անձի հետ կապի մասին տեղեկատվությունը կտրամադրվի քր. գործի քննության համապատասխան փուլում. ՊԵԿ

16:05, երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
Գազալցակայանների՝ այս կամ այն հայտնի անձի հետ կապի մասին տեղեկատվությունը կտրամադրվի քր. գործի քննության համապատասխան փուլում. ՊԵԿ

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել. «Ինչպես ՊԵԿ-ի կողմից արդեն հաղորդվել է մամուլում, «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավտոգազ» ՍՊ ընկերությունում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 14,9 միլիոն, 168,4 միլիոն, 79,4 միլիոն, 53 միլիոն, 25,7 միլիոն, 349,5 միլիոն և 58,7 միլիոն ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով վերոհիշյալ ընկերությունների սեփականատերերին` հայտնել է, որ ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը կանդրադառնա վերջինների պատկանելության խնդրին: Կցանկանայինք նշել, որ հասարակության մեջ այս կամ այն հայտնի անձնավորության հետ կապվող ընկերությունները շատ հաճախ փաստաթղթերով պատկանում են այլ ֆիզիկական անձանց, ինչի վերաբերյալ պետական հաշվառումն ու գրանցումն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը: Վերոնշյալ ընկերությունների փաստացի սեփականատերերի մասին տեղեկատվությունը կարող է հաստատվել քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա, հետևաբար, նման տեղեկատվությունը, առկայության պարագայում, կտրամադրվի քրեական գործի քննության համապատասխան փուլում»:
     Հիշեցնենք՝ հուլիսի 13-ին ՊԵԿ նախագահն անդրադարձել էր գազալցակայաններում իրականացված ստուգումներին. «ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին, Ղազարյանին պատկանող գազալցակայաններում են ստուգումներ անցկացվել: Ծառուկյանինը՝ ևս, Հովիկ Աբրահամյանինը՝ չէ... Հիշողությամբ եմ ասում, մեր մամուլի խոսնակին կխնդրեմ, կհրապարակենք: Մհեր Սեդրակյանի դեպքում խախտումները 15 մլն դրամ են, իսկ մյուս 8-ի դեպքում` 946 մլն դրամ: Քրեական գործ է հարուցված բոլոր կազմակերպությունների նկատմամբ ու եթե պետությանը պատճառված վնասը վերականգնվում է, գործը կարճվում է»:

| | |
3020 | 0