Ֆինլանդիայում այսօր մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման կողմնակիցների և հակառակորդների բողոքի ակցիաները: Հանդիպումը կկայանա վաղը:
Նման բողոքի ակցիաներից առաջինը դարձել է Helsinki Calling երթը, որն անցկացրել են Amnesty International-ը, Helsinki for Human Rights-ն ու երիտասարդ ձախականները, հաղորդում է Интерфакс-ը:
Այսօր բողոքի ակցիաները մեկնարկել են Քայսանիեմի այգուց, ընթացել դեպի քաղաքի կենտրոն և կավարտվի Սենատի հրապարակում:
Ցուցարարների ձեռքերին կան «Մարդու իրավունքներ բոլորի համար», «Հելսինկին խաղաղության կոչ է անում», «Մենք ազատություն ենք, մենք հավասարություն ենք», «Արթնացե՛ք, հեռացրեք Թրամփին» և այլ գրությամբ պաստառներ:
Նշվում է, որ Ֆինլանդիայի մայրաքաղաքում անցկացվել է նաև բողոքի ակցիա՝ ընդդեմ Թրամփի հակամիգրացիոն քաղաքականության, որին մասնակցել է մոտ 50-70 մարդ: