Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Վարչապետը փաստացի ասում է՝ հեչ արդարացի չէ մեր կառավարության հետ հարաբերվել այն չափով, ինչ չափով հարաբերվում էիք Սերժի ռեժիմի հետ». Դ. Մալխասյան

11:30, ուրբաթ, 13 հուլիսի, 2018 թ.
«Վարչապետը փաստացի ասում է՝ հեչ արդարացի չէ մեր կառավարության հետ հարաբերվել այն չափով, ինչ չափով հարաբերվում էիք Սերժի ռեժիմի հետ». Դ. Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի արդյունքները ամփոփող ասուլիսից հետաքրքիր է տպավորություն ստացա։
     Նա թափանցիկ կերպով ասում է, թե եվրոպացիները դեռ օդի մեջ ռոմանտիկ հայտարարություններ են անում Հայաստանի դեմոկրատիզացիայի վերաբերյալ, սակայն որևէ էական աջակցության մասին ոչ խոսք կա, ոչ՝ գործ։
     Փաշինյանը Եվրոպայի հետ հարաբերություններում չոր պրագմատիզմի սկզբունքներից է հանդես գալիս։ Նա պնդում է, որ Թավշյա հեղափոխությունից հետո Եվրամիությունը պետք է էականորեն փոխի իր ռեալ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։
     ՀՀ վարչապետը փաստացի ասում է, որ հեչ արդարացի չէ մեր կառավարության հետ հարաբերվել այն չափով, ինչ չափով հարաբերվում էիք Սերժի ռեժիմի հետ։ Գնդակը եվրոպացիների դաշտում է։
     Վերջում էլ մեջբերում․
     «Եվրամիությունը 15-20 տարի միլիոնավոր եվրոներ է ծախսել, օրինակ, Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների համար։
     Բայց, օրինակ մենք, մի շաբաթում ի վիճակի ենք եղել անել այն, առանց մի կոպեկ ծախսելու։ Ընդհակառակը՝ խնայելով որոշ գումարներ ավելորդ հեռախոսազանգերի վրա։
     Մենք մի շաբաթում արել ենք այն, ինչը հնարավոր չի եղել անել 15 տարում, մասնավորապես դատարանների անկախության առումով»:

| | |
5040 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am