Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՀՀ արդարադատության նախարարը հայտարարություն է տարածել

22:30, չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ.
ՀՀ արդարադատության նախարարը հայտարարություն է տարածել

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
     Մտածում էի չարձագանքել անհիմն գրառումներին, բայց այս պարագայում չարձագանքելը որոշների մոտ իրենց սուտը առավել մեծ մասշտաբով տարածելու հնարավորություն է ընձեռում: Հարգելիներս, ես ոչ այս շաբաթ, ոչ նախորդ ամսին և ոչ էլ ընդհանրապես իմ նախարար նշանակվելուց հետո Քրեական օրենսգրքում փոփոխություն անելու որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեմ եկել: Սոցիալական տիրույթում սկսված այս արշավն անհեթեթ ու անհիմն է:

13957 | 3
Facebook