Ինտերնետ-վերլուծության ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկը՝ SimilarWeb-ը, հրապարակել է հունիս ամսվա վիճակագրական ցուցանիշները: Այդ տվյալների համաձայն՝ Հայաստանում գործող էլեկտրոնային լրատվամիջոցների ցանկում MAMUL.am լրատվական գործակալությունը երկրորդ ամենաայցելվող լրատվամիջոցն է՝ 7.054.042 (7 միլիոն 54 հազար) այցելությամբ և 16.264.777 էջադիտումով:
Նշենք, որ MAMUL.am-ը նույն արդյունքն է գրանցել նաև Alexa համակարգում:
Հիշեցնենք, որ MAMUL.am-ը երկրորդ ամենաայցելվող լրատվամիջոցն էր նաև մայիս և ապրիլ ամիսներին:
Հայկական մեդիադաշտի՝ հունիս ամսվա ամենաայցելվող 5 կայքերն են.
1. News.am, 16,03 միլիոն այցելություն
2. Mamul.am, 7,05 միլիոն այցելություն (16.264.777 էջադիտում)
3. Tert.am, 2,61 միլիոն այցելություն
4. 1in.am, 2,41 միլիոն այցելություն
5. Azatutyun.am, 2,11 միլիոն այցելություն