Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

««Սարի թաղի 8-րդ շարքի տները՝ պայթած կոյուղաջրերի պաշարման մեջ». Նաիրա Զոհրաբյան

15:25, երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ.
««Սարի թաղի 8-րդ շարքի տները՝ պայթած կոյուղաջրերի պաշարման մեջ». Նաիրա Զոհրաբյան

«Սարի թաղի 8-րդ շարքի տները համառ հետևողականությամբ պարբերաբար հայտնվում են պայթած կոյուղաջրերի պաշարման մեջ։ Արդեն քանի օր է հնարավոր չէ այդ փողոց մտնել` խայտառակ հակահիգիենիկ վիճակ, մարդկանց տներում կոյուղալճակներ, համաճարակի ռեալ վտանգ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ներկայացնելով Սարի թաղի մի քանի փողոցներում առկա կոյուղաջրերի խնդիրը:

Պատգամավորը նշել է, որ այսօր իր գործընկեր Վահե Էնֆիաջյանին հետ այցելել է Սարի թաղ և զրուցել բնակիչների հետ: «Պարզվում է` խնդիրը տարիների պատմություն ունի. ոմն մեկը, ով այդ տների շարքում իր համար «բուդկա» է կառուցել` կոյուղագիծը հանել, հունը փոխել և նոր ու անհասկանալի կոյուղագիծ է քաշել, որն էլ պարբերաբար պայթում է և ստեղծում հակահիգիենիկ ու վտանգավոր վիճակը։ Խնդրին տեղում ծանոթանալուց հետո անմիջապես դիմեցինք քաղաքապետարան, «Վեոլիա Ջուր» և առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն, քանզի բնակիչները երեխաներին, ըստ էության, էվակուացրել են տարածքից` հնարավոր համաճակարից խուսափելու համար, ինչպես նաև` Ջրային տնտեսության պետական կոմիտե»,- գրել Զոհրաբյանը՝ շարունակելով.

«Քաղաքապետարանը, բնականաբար, իր «ստիլին» համաձայն, հայտարարեց, որ խնդիրն իր տիրույթում չէ և հղում արեց «Վեոլիա Ջրին», այնտեղից էլ ասացին, որ խնդրին ծանոթ են և անմիջապես վթարային խումբ են ուղարկում»։

Պատգամավորները տեղեկացնում են, որ Ջրային պետական կոմիտեի ներկայացուցիչներն արդեն Սարի թաղում են և զբաղվում են խնդրի կարգավորմամբ: «Իր անձնական «բուդկայի» համար թաղի կոյուղագիծը փոխած քաղաքացուն բարեկամաբար հորդորում եմ չընդդիմանալ և կոյուղագիծը վերադարձնել իր նախնական կարգավիճակին»,- նշել է պատգամավորը։

««Սարի թաղի 8-րդ շարքի տները՝ պայթած կոյուղաջրերի պաշարման մեջ». Նաիրա Զոհրաբյան
««Սարի թաղի 8-րդ շարքի տները՝ պայթած կոյուղաջրերի պաշարման մեջ». Նաիրա Զոհրաբյան
| | |
2412 | 0