Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Հայ մրցավարները և տեսուչները կսպասարկեն ՈՒԵՖԱ-ի մրցաշարերը

12:30, երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ.
Հայ մրցավարները և տեսուչները կսպասարկեն ՈՒԵՖԱ-ի մրցաշարերը

Հայ մրցավարները և տեսուչները կսպասարկեն ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի գալիք հանդիպումները:

Հունիսի 10-ին կայանալիք Չեմպիոնների Լիգայի առաջին որակավորման փուլի «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) - «Վիդեոտոն» (Հունգարիա) առաջին հանդիպումը կսպասարկի Զավեն Հովհաննիսյանը: Մրցավարի օգնականներն են Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը: Չորրորդ պաշտոնյան է Սուրեն Բալիյանը:

Հայաստանի մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ, կսպասարկի հուլիսի 19-ին կայանալիք «Գզիրա» (Մալթա)-«Ռադնիչկի» (Սերբիա) Եվրոպա Լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան հանդիպումը: Բալիյանին օգնելու են Էրիկ Արևշատյանը և Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կատարելու է Արտակ Սիմոնյանը:

Հուլիսի 17-ին Չեմպիոնների Լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան խաղում ֆիննական ՀԻԿ-ն ընդունելու է Ֆարերյան կղզիների ներկայացուցիչ «Վիկինգուրին»: Այդ հանդիպման տեսուչը կլինի Գևորգ Հովհաննիսյանը:
     Հուլիսի 16-ից 29-ը Ֆինլանդիայում կայանալու է Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ մրցաշարը: Մրցաշարի տեսուչներից մեկը լինելու է ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը:

| | |
1414 | 0