Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Գեղամավանում սպանության գործով 2 անձ ձերբակալվել է

17:05, երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ.
Գեղամավանում սպանության գործով 2 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գեղամավան գյուղի բնակիչ, 1962 թ. ծնված Հ.Զաքարյանի սպանության դեպքի առթիվ։

2018 թ. հուլիսի 8-ին «Սևանի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ-ից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ որովայնի, կրծքավանդակի բազմակի կտրած-ծակած թափանցող վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ, 1962 թ. ծնված Հուսիկ Զաքարյանը, ով բժշկական կենտրոնում՝ նույն օրը՝ ժամը 21։55-ին, մահացել է:

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հ.Զաքարյանի սպանության դեպքի առթիվ, և ձեռնարկվել մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ տուժողի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ 2018 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում՝ կենցաղային հարցերի շուրջ համագյուղացիների միջև առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ Հ. Զաքարյանին, դանակի գործադրմամբ, պատճառվել են նշված վնասվածքները։

Քրեական գործով երկու անձ ձերբակալվել է, քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

| | |
3221 | 0