Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Լավ կլինի` հանձնաժողով ստեղծվի, որը կուսումնասիրի՝ արդյոք օրենքի շրջանակներո՞ւմ է եղել ներկա կառավարության անդամների չծառայած լինելը». Զոհրապ Եգանյան

15:30, երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ.
«Լավ կլինի` հանձնաժողով ստեղծվի, որը կուսումնասիրի՝ արդյոք օրենքի շրջանակներո՞ւմ է եղել ներկա կառավարության անդամների չծառայած լինելը». Զոհրապ Եգանյան

Օգտատեր Զոհրապ Եգանյանը «Ֆեյսբուք»-ում գրել է.

«Վարչապետի որդուն բարի ծառայություն ու քանի որ բանակում չծառայածների թեման մոտ 10 տարի ուշադրությանս կենտրոնում է, տեղեկացնեմ նաև, որ ծառայած են Առաջին նախագահի որդին և թոռը, Երկրորդի երկու որդիներից կրտսերը, Երրորդի եղբոր որդիները, գործող Նախագահի երկու որդիները Չեն ծառայել։ Փաշինյանի որդին առաջին դեպքն է, որ ծառայության է մեկնում «հրապարակային» ու հենց Արցախ։
     Կեցցե Վարչապետի ընտանիքը ու լավ կլինի, որ մեկ հանձնաժողով էլ ստեղծի, որը կուսումնասիրի թե արդյոք օրենքի շրջանակներում է եղել ներկա կառավարության անդամների, այդ թվում փոխվարչապետների չծառայած լինելու փաստը։ Ի դեպ՝ կա նախարար, որ դեռ կարող է զորակոչվել, ոնց որ թե լավ էլ առողջ է»։

| | |
3486 | 0