Մեծ Բրիտանիայի` Եվրոմիության կազմից դուրս գալու հարցերով նախարար Դևիդ Դևիսը հրաժարական է տվել, հաղորդում է Press Association-ը:
Հրաժարականի մասին հաղորդվել է քաղաքական գործչի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հանդիպումից հետո:
Telegraph-ի հաղորդմամբ` հրաժարական են տվել նաև նրա տեղակալներ Սթիվ Բեյքերն ու Սուել Բրավերմանը:
Brexit-ի հարցով նախարարի պաշտոնն ստեղծվել էր 2016թ. Մեյի վարչապետության օրոք:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս կգա 2019թ. մարտի 29-ին: