Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

«Մինչ հիմա բացի խոսքերից ու փիարից այլ բան չեմ տեսել». Դավիթ Պետրոսյանը՝ Արմեն Սարգսյանի մասին

13:05, կիրակի, 08 հուլիսի, 2018 թ.
«Մինչ հիմա բացի խոսքերից ու փիարից այլ բան չեմ տեսել». Դավիթ Պետրոսյանը՝ Արմեն Սարգսյանի մասին

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Ֆեյսբուքում անդրադառնալով երեկվա համաժողովին ու դրա վերաբերյալ քննարկումներին, Ֆեյսբուքում, մասնավորապես, գրել է.

«Շատ ժամանակ չի անցել, երբ քաղաքական հարթակ իրենց ամբողջ շքեղությամբ եկան Վիգեն Սարգսյանը և Կարեն Կարապետյանը։ Առաջինը բանակի և հայ զինվորի պրոպագանդայի միջոցով փորձում էր հեղինակություն հավաքել, իսկ երկրորդը՝ ասելով, որ դրայվ պետք է ապահովենք։ Երկուսն էլ մեդիայի ուշադրության կենտրոնում էին, երբ մտնում էի համացանց, կարդում էի․ «Անվտանգ Հայաստան» «Վարչապետը տվեց այն հանձնարարականը, նկատողություն արեց այս նախարարին» և այլն, իսկ հեռուստատեսության մասին, դե իհարկե խոսք չկա։ Բայց իրականում իրենց կուսակցությունն ուղղակի կրիմանալ-օլիգարխիկ կառույց էր, որ, կաշառք բաժանելով, ուժ գործադրելով, պահում էր իշխանություն։ Վերջին բացհայտումները, հատկապես կոռուպցիան բանակում, և ինֆորմացիան, որ նախկին վարչապետը պարցվեց շուկայականից բարձր գներով վաճառում է գազի խողովականեր, կաթսաներ սեփական ազգին, ցույց տվեց, որ մենք ուղղակի ականատես եղանք ՀՀԿ-ի չստացված ռեստարտին։
     Հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ հայտնվում է նոր դեմք, ով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դառնում է ՀՀ նախագահ։ Ում անվան հետ կապված կան բազմաթիվ մինչև հիմա չպարզաբանված երևույթներ ու ով այժմ բավակակին խելացի ձևով, արդեն օգտագործելով պոպուլիզմի նոր մեթոդներ՝ պաղպաղակ, տորթ, հավաքում է հեղինակություն ու հանդես գալիս, որպես Մեծ Բրիտանիայից եկած կիրթ, խելացի բարի մարդ, եթե հանենք Մեծ Բրիտանիան շատ նման է Կարեն Կարապետյանին։ Չեմ զարմանա, որ նա շուտով թիմ հավաքի ու մանյովրներ անելով մեզ նոր անակընկալներ պատճառի։ Ուրախ կլինեմ, որ նորանշանակ նախագահն իսկապես արդյունավետ աշխատի, ուրախ կլինեմ, որ իր լուման ունենա հեղափոխության ամրապնդման մեջ, բայց մինչ այս բացի խոսքերից ու փիարից այլ բան չեմ տեսել։ Իսկ իրան օգնող թիմը, որ ինչքան իրա փիարի մասին ա մտածում, մի այդքան էլ գործի արդյունավետության մասին մտածի, ավելի լավ կլինի»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն. ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորում»-ի ժամանակ, «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նկատողություն էր արել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: «Նայում եմ այսօրվա միջոցառման օրակարգը. Դուք ձեր ելույթը պետք է սկսեիք 10:15-ին, ու այն պետք է ավարտվեր 10:40-ին: Հարցուպատասխանը պետք է լիներ 10:40-ից 11:00: Արդեն 11:45 է, Դուք շարունակում եք հարցերին պատասխանել: Այո, նիստը վարողներին բարդ է ՀՀ նախագահին ասել՝ ժամանակը սպառվել է, բայց եթե ուզում ենք ունենալ նոր Հայաստան, օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար»,- ասել էր ուսանողը: «Ներողություն, որ ուշացել էի, պարզապես հեռախոսազանգեր ունեի անելու, դրա համար ուշացա: Համաձայն եմ Ձեզ հետ: Ինչ վերաբերում է հարցուպատասխանի երկարելուն, հաճույք էի ստանում դահլիճի հետ շփումից»,- պատասխանել էր Արմեն Սարգսյանը:

| | |
12381 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am