Րոպեներ առաջ օգտատեր Լևոն Բարսեղյանը ֆեսբուքյան իր էջում ուղիղ միացմամբ ցույց տվեց, թե ինչպես է գազատար խողովակը պաթել ու բռնկվել: Կրակի բոցը բարձրանում է մի քանի մետր: Ըստ տեսանյութի մեկնաբանությունների՝ դեպքը տեղի է ունեցել Երևանում՝ ՀԱԹ թաղամասում: Առավել մանրամասն տեղեկատվության ի հայտ գալուն պես այն կներկայացնենք ձեր ուշադրությանը: