Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ե՞րբ են հետաքննվելու ապրիլյան պատերազմի հետ կապված հանգամանքները». Ոսկան Սարգսյան

01:05, կիրակի, 08 հուլիսի, 2018 թ.
«Ե՞րբ են հետաքննվելու ապրիլյան պատերազմի հետ կապված հանգամանքները». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է.

Ե՞րբ են հետաքննվելու 2016թ. ապրիլյան պատերազմի հետ կապված հանգամանքները՝ ադրբեջանական հարձակումն անսպասելի՞ էր, ո՞վ պետք է հրաման տար ու չտվեց այն ի սկզբանե ետ մղելու, ինչո՞ւ առաջնագծում կանգնած զինվորները բավարար զինամթերք չունեին, եղե՞լ է դավադրություն կամ դավաճանություն և այլն: Այդ հարցերի պատասխանները մեր հասարակությանը պետք են, քանի որ ավելի քան 120 զոհ ունեցանք, 800 հեկտար տարածքի կորուստ, սակայն ոչ ոք մեղավոր չհամարվեց, պատասխանատվության չենթարկվեց: Պետք է բացահայտվեն այդ ժամանակ կատարված սխալները, որ այսուհետև դրանք չկրկնվեն:

6086 | 8
Facebook