Խնդրում ենք սպասել...

Միջազգային

««Եռյակ»-ը նախարարների հանդիպումից հետո ԼՂ հարցով հայտարարություն կտարածի». Իգոր Պոպով

14:45, ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ.
««Եռյակ»-ը նախարարների հանդիպումից հետո ԼՂ հարցով հայտարարություն կտարածի». Իգոր Պոպով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկա պահին նախապատրաստում են ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

Նրա խոսքով՝ հանդիպումից հետո ԼՂ հարցով հայտարարություն կտարածվի:

««Եռյակ»-ի համապատասխան հայտարարությունը կտարածվի հանդիպումից հետո: Հանդիպման ամսաթիվը դեռևս հստակ չէ: Մոտ ժամանակները կհայտարարվի այդ մասին»,- ասել է Պոպովը:

7066 | 0
Facebook