Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ն խախտել է առևտրային կանոններն ու առևտրային պատերազմ սկսել». Չինաստանի իշխանություններ

15:40, ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ.
«ԱՄՆ-ն խախտել է առևտրային կանոններն ու առևտրային պատերազմ սկսել». Չինաստանի իշխանություններ

ԱՄՆ-ն Չինաստանի դեմ տնտեսական հարաբերությունների պատմության մեջ չտեսնված առևտրային պատերազմ է ծավալել: Այս մասին ասվում է Չինաստանի իշխանությունների հայտարարության մեջ:

«ԱՄՆ-ն հուլիսի 6-ից սկսել է 34 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքի համար 25-տոկոսանոց տուրք սահմանել: Այդպիսով ԱՄՆ-ն խախտում է առևտրային կանոններն ու պատերազմ է սկսում Չինաստանի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ:

«Չինական կողմը պարտավորվել է առաջինը հարված չհասցնել, սակայն մեր պետության շահերի համար մենք ստիպված ենք պատասխան միջոցներ կիրառել»,- ընդգծում են Չինաստանի իշխանությունները:

6042 | 0
Facebook