Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Թրամփը կարող են Սիրիայից իրանական զորքերի դուրսբերման շուրջ համաձայնության հասնել

10:50, ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ.
Պուտինն ու Թրամփը կարող են Սիրիայից իրանական զորքերի դուրսբերման շուրջ համաձայնության հասնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող են հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք հանդիպման ընթացքում Սիրիայի տարածքից Իրանի զորքերի դուրսբերման շուրջ համաձայնության հասնել, հաղորդում է Bloomberg-ը:

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ Սիրիայում Իրանի դերն առանցքային թեմա կլինի Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակ:

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է գործակալությունը, Մոսկվան այդ թեմայով բանակցություններ է վարում Թեհրանի հետ:

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական ղեկավարությունը համաձայնել է ԱՄՆ-ի և Իսրայելի պահանջների հետ, ովքեր ցանկանում են, որպեսզի Իրանի կողմից աջակցվող ուժերը լքեն Սիրիայի հարավը:

9411 | 0
Facebook