Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

Поскользнулся, упал... Очнулся - гипс! Համացանցը ծաղրում է Ծառուկյանին

13:30, չորեքշաբթի, 04 հուլիսի, 2018 թ.
Поскользнулся, упал... Очнулся - гипс! Համացանցը ծաղրում է Ծառուկյանին

Համացանցը ծաղրում է Գագիկ Ծառուկյանի, նրա թիկնազորի պետի մասնակցությամբ երեկվա միջադեպն ու դրան հաջորդած զարգացումները: «Ջուրա թափված եղել, սայթաքել ընկելա, դրա համար էի՞ն վիդեոյի մեջ պատերից արյուն քերում»,- գրել է դերասան, հումորիստ Արման Գևորգյանը: «Ի՞նչ ծեծ, ի՞նչ կողոսկրի կոտրվածք․․․ մի հիանալի անձնավորություն»,- շարունակում են օգտատերերը:

Поскользнулся, упал... Очнулся - гипс! Համացանցը ծաղրում է

Հիշեցնենք՝ ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։

Ավելի ուշ տարածվեց տուժողի կնոջ հայտարարությունն, ով նշում էր, որ ամուսինը վնասվածքներն ստացել է սայթաքելու ու ընկնելու հետևանքով:

Թեմային այսօր անդրադարձել է նաև Վալերի Օսիպյանը՝ նշելով, թե չի կարծում, որ տուժողի կնոջ ասածն իրականությանը համապատասխանում է:

| | |
13383 | 1