Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սոլսբերիում «անհայտ նյութով» թունավորման նոր դեպք է գրանցվել

12:50, չորեքշաբթի, 04 հուլիսի, 2018 թ.
Սոլսբերիում «անհայտ նյութով» թունավորման նոր դեպք է գրանցվել

Բրիտանական ոստիկանությունն այսօր հայտնել է Սոլսբերիում թունավորման նոր դեպքի մասին, հաղորդում է DW-ն:

Ոստիկանության հաղորդմամբ՝ հունիսի 30-ին Էյմսբերի քաղաքում շենքերից մեկում անգիտակից վիճակում մի տղամարդ և մի կին է հայտնաբերվել: Ոստիկանությունը հայտնել է նաև, որ նրանք թունավորվել են «անհայտ նյութով»:

Տուժածներն այժմ գտնվում են Սոլսբերիի հիվանդանոցում, նրանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Մասնագետներն աշխատում են նյութի ծագումն սահմանելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ մարտի սկզբին Սոլսբերիում «Նովիչոկ» նյութով թունավորվել էին ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը: Մայիսին նրանք դուրս էին գրվել հիվանդանոցից:

11243 | 1
Facebook