Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ը սխալմամբ արգելափակումից հանել է «սև ցուցակների» օգտատերերին

11:15, չորեքշաբթի, 04 հուլիսի, 2018 թ.
Facebook-ը սխալմամբ արգելափակումից հանել է «սև ցուցակների» օգտատերերին

Facebook սոցցանցում սխալմունք է եղել, որի պատճառով «սև ցուցակների» օգտատերերն արգելափակումից հանվել են, հաղորդում է ТАСС-ը: Սխալն անդրադարձել է ավելի քան 800 հազար մարդու վրա: Սխալը տեղի է ունեցել ինչպես սոցցանցում, այնպես էլ հաղորդագրությունների փոխանակման Messenger հավելվածում:

Այդպիսով «սև ցուցակների» օգտատերերը կարողացել են տեսնել «իրենց համար չնախատեսված» հրապարակումները, ինչպես նաև գրառումները, որոնք նշված էին «միայն ընկերների համար»:

Ներկա պահին սոցցանցն ուղղել է սխալը, բոլոր արգելափակված օգտատերերը կրկին գտնվում են «սև ցուցակում»: Սոցցանցը ցուցումներ կուղարկի սխալմունքից տուժած օգտատերերին, որպեսզի վերջինները կարողանան ստուգել արգելափակված օգտատերերի ցուցակը:

6263 | 0
Facebook