Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեքսիկայի նոր նախագահը խոստացել է 2 անգամ մեծացնել կենսաթոշակները

14:10, երկուշաբթի, 02 հուլիսի, 2018 թ.
Մեքսիկայի նոր նախագահը խոստացել է 2 անգամ մեծացնել կենսաթոշակները

Մեքսիկայի նոր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը խոստացել է 2 անգամ մեծացնել կենսաթոշակները, հաղորդում է РИА Новости-ն:

Ընդդիմադիր թեկնածուն հավաքել է ձայների 53-53,8%-ը:

«Առաջին օրվանից մենք կբարձրացնենք կենսաթոշակները 2 անգամ և երաշխավորում ենք, որ կենսաթոշակի նման չափն ունիվերսալ կլինի»,- ասել է նա Մեխիկոյում իր աջակիցների առջև ելույթի ժամանակ:

Նա նաև հայտնել է, որ հուլիսի 3-ին արդեն հանդիպում կունենա նախկին նախագահի հետ՝ իշխանության փոխանցման գործընթացն սկսելու համար:

Նախկին նախագահ Փենյա Նյետոն կմնա նախագահի պաշտոնում մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ը:

5876 | 2
Facebook