Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Առանց սպորտի և օտար լեզուների. ի՞նչ են սովորեցնում Իլոն Մասքի գաղտնի դպրոցում

17:25, հինգշաբթի, 28 հունիսի, 2018 թ.
Առանց սպորտի և օտար լեզուների. ի՞նչ են սովորեցնում Իլոն Մասքի գաղտնի դպրոցում

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում տեղակայված SpaceX-ի շտաբ բնակարանում է գտնվում ընկերության ղեկավար և հիմնադիր Իլոն Մասքի հիմնադրած գաղտնի դպրոցը՝ Ad Astra-ն:

Դպրոցի մասին քչերը գիտեն: Ad Astra-ն հետազոտում է միանգամից մի քանի կարևորագույն ոլորտներ՝ ռոբոտատեխնիկա, միջուկային էներգիա, արհեստական ինտելեկտ: Ad Astra-ի մասնակիցների միջին տարիքը 10-ն է:

Իլոն Մասքի գաղտնի դպրոցի մասին պատմել է Ars Technica պորտալը:

Առանց սպորտի և օտար լեզուների. ի՞նչ են սովորեցնում Իլոն Մասքի գաղտնի դպրոցում
Առանց սպորտի և օտար լեզուների. ի՞նչ են սովորեցնում Իլոն Մասքի գաղտնի դպրոցում

Վերջին 4 տարվա ընթացքում դպրոցում են սովորել Մասքի որդիները, SpaceX-ի աշխատակիցների երեխաներն ու Լոս Անջելեսից մի քանի բարձրաստիճան մարդկանց երեխաներ:

2015թ. հարցազրույցներից մեկի ժամանակ Tesla և SpaceX ընկերությունների ղեկավարն իր որոշումը բացատրել է նրանով, որ «սովորական դպրոցները երեխաներին չեն դարձնում այն, ինչ պետք է դարձնեն իրականում»:

Առանց սպորտի և օտար լեզուների. ի՞նչ են սովորեցնում Իլոն Մասքի գաղտնի դպրոցում
Առանց սպորտի և օտար լեզուների. ի՞նչ են սովորեցնում Իլոն Մասքի գաղտնի դպրոցում

Ad Astra-ում ուսանողներն ունեն իրենց տեխնիկական բարդ ծրագրերը, առևտուր են անում միմյանց միջև և ունեն սեփական արժույթը, և կարևորն այն է, որ նրանք կարող են հրաժարվել այն իրերից, որոնք անպիտան են համարում:

Առանց սպորտի և օտար լեզուների. ի՞նչ են սովորեցնում Իլոն Մասքի գաղտնի դպրոցում
Առանց սպորտի և օտար լեզուների. ի՞նչ են սովորեցնում Իլոն Մասքի գաղտնի դպրոցում

7-14 տարեկան երեխաները միասին են աշխատում թիմերով և գնահատականներ ստանում միայն որոշ առարկաներից:

Ad Astra-ի մասին քիչ տեղեկություններ կան, ինքը՝ Մասքը, չի մեկնաբանում կազմակերպության գործունեությունը:

Առանց սպորտի և օտար լեզուների. ի՞նչ են սովորեցնում Իլոն Մասքի գաղտնի դպրոցում
Առանց սպորտի և օտար լեզուների. ի՞նչ են սովորեցնում Իլոն Մասքի գաղտնի դպրոցում

Այդուհանդերձ, Մասքն անում է իր գործը. ավելի քան 400 ընտանիք է փորձել իրենց երեխաներին ընդունել Ad Astra, իսկ մրցույթը միայն 10 տեղի համար էր:

9000 | 1
Facebook