Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արմեն Սարգսյանը հրաժարվել է սեղմել Իսպանիայի դեսպանի ձեռքը». Ռուբեն Մալայան

16:05, հինգշաբթի, 28 հունիսի, 2018 թ.
«Արմեն Սարգսյանը հրաժարվել է սեղմել Իսպանիայի դեսպանի ձեռքը». Ռուբեն Մալայան

Նկարիչ, դիզայներ Ռուբեն Մալայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսագրություն է հրապարակել և հայտնել, թե ինչպես է Վաշինգթոնում Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» փառատոնի (Smithsonian Folklife Festival) բացման արարողության ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել սեղմել Իսպանիայի դեսպանի ձեռքը:

Մալայանի խոսքով՝ Իսպանիայի դեսպանն արարողության ընթացքում հայտարարել է, որ իր երկրում չկան քաղբանտարկյալներ, ինչից դժգոհել է Կատալոնիայի պատվիրակությունը և, ի նշան բողոքի, լքել է դահլիճը։ Կատալոնացիները դուրս են եկել փողոց և սկսել են պարել։

Դրանից հետո Իսպանիայի դեսպանը մոտեցել է Արմեն Սարգսյանին` նրա ձեռքը սեղմելու, բայց նա հրաժարվել է։

«Երբ ամեն ինչ ավարտվեց, Իսպանիայի դեսպանը մոտեցավ Հայաստանի նախագահին` նրա ձեռքը սեղմելու և մերժում ստացավ։ Հարգանքներս»,- գրել է նկարիչը:

35510 | 5
Facebook