Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի խորհրդականը գումար է ստացել ռուս օլիգարխից. Reuters

15:00, հինգշաբթի, 28 հունիսի, 2018 թ.
Թրամփի խորհրդականը գումար է ստացել ռուս օլիգարխից. Reuters

ԱՄՆ նախագահի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի և նրա կնոջ կողմից վերահսկվող ընկերությունը 10 միլիոն դոլարի չափով վարկ է ստացել ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկայից, հաղորդում է Reuters-ը:

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ այդ մասին հայտնի է դարձել Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալի գրավոր ցուցմունքներից, որոնք դատարան են ներկայացվել 2017թ. հունիսին Վիրջինիա նահանգում Մանաֆորթի բնակարանի խուզարկման պահանջով:

Դատական փաստաթղթերում ասվում է նաև, որ Դերիպասկան ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Ուկրաինայում 2005-2006թթ. Մանաֆորթի խորհրդատվական ծրագրերին:

Իսկ 2017թ. մարտին Associated Press գործակալությունը հայտնել էր, որ Մանաֆորթը 50 միլիոն դոլար է ստացել Դերիպասկայից՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շահերը խթանելու համար:

10429 | 0
Facebook