Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առաջին դեմքին հատուկ առանց որևէ «պոնտի»». Լապշինը Վաշինգթոնում ծանոթացել է Արմեն Սարգսյանի հետ

11:50, չորեքշաբթի, 27 հունիսի, 2018 թ.
«Առաջին դեմքին հատուկ առանց որևէ «պոնտի»». Լապշինը Վաշինգթոնում ծանոթացել է Արմեն Սարգսյանի հետ

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Վաշինգթոնում ծանոթացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում:

Բլոգերն Արմեն Սարգսյանին գովել է շփվող և բաց լինելու համար:

«Վաշինգթոնում ծանոթացա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Զարմանալիորեն բաց, ուրախ մարդ է, առաջին դեմքին հատուկ առանց որևէ «պոնտի»: p.s. Վաղն ադրբեջանական ԶԼՄ-ներում կտեսնենք՝ «Լապշինն ամբողջությամբ իրեն հանձնել է: Հաղթական Նեֆթեստանի հետախուզությունը վերցրել է նախագահի լուսանկարը, նշանակում է՝ հաստատ փող է ստացել դաշնակներից»»,- գրել է բլոգերը:

16563 | 0
Facebook