Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է արել քայլեր ձեռնարկել երկրում ժողովրդավարությունն ամրապնդելու համար

10:20, երեքշաբթի, 26 հունիսի, 2018 թ.
ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է արել քայլեր ձեռնարկել երկրում ժողովրդավարությունն ամրապնդելու համար

ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է անում քայլեր ձեռնարկել երկրում ժողովրդավարությունն ամրապնդելու, ինչպես նաև Վաշինգթոնի և Անկարայի միջև առկա տարաձայնությունները հարթելու համար: Այս մասին մշտական ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Նրա խոսքով՝ Սպիտակ տանը մտադիր են կազմակերպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցը:

Հիշեցնենք, որ երեկ հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ նախագահական ընտրություններում հաղթանակ էր տարել Էրդողանը՝ հավաքելով ձայների 53%-ը: «Թուրքիան ժողովրդավարության դաս տվեց ողջ աշխարհին»,- ասել էր Էրդողանն իր ելույթի ժամանակ:

9994 | 0
Facebook