Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 5 վիրավոր

17:10, կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 5 վիրավոր

Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Սևան-Գեղամավան-Զովաբեր գյուղամիջյան ճանապարհի 2.5 կմ հատվածում բախվել են Վիլիս մակնիշի 34 MM 936 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 86 NՍ 888 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Վիլիսը կողաշրջվել է, Նիվան էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 5 վիրավոր, որոնցից մեկը տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, իսկ 4 հոգի տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները։

| | |
10154 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am