Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Վաշինգթոնում կտոնեն հայկական Վարդավառը

17:05, շաբաթ, 23 հունիսի, 2018 թ.
Վաշինգթոնում կտոնեն հայկական Վարդավառը

«Սա բարեկամության խորհրդանիշ է»,- ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը դժվարությամբ է թաքցնում հպարտությունը՝ հունիսի 27-ին Վաշինգթոնի ազգային պուրակում մեկնարկող Սմիթսոնիան մշակութային հաստատության խոշոր փառատոնը ներկայացնելու է Հայաստանի մշակույթը, արհեստն ու արվեստը: Փառատոնի անցկացման մեջ դեսպանը տեսնում է նաև կարևոր խորհրդանիշ.

«100 տարի առաջ հայերն առաջին անգամ, Ցեղասպանություն վերապրած, այնուհետև՝ Առաջին աշխարհամարտի մասնակից հայերը հավաքվել էին այստեղ, կապիտոլիումի առջև, որպեսզի շնորհակալություն հայտնեին Միացյալ Նահանգներին, այն միսիոներներին, Ուիլսոնի և Ռուզվելթի կառավարություններին: 100 տարի անց՝ ինքնավստահ ժողովուրդ, որ վերադառնում ենք նույն տեղը, նույն վայրը, արդեն ներկայացնելու մեր քաղաքակրթությունը»:

Փառատոնի կազմակերպիչ Սմիթսոնիան հաստատությանը հետաքրքրում էր հատկապես հայ ժողովրդի եզակի կարողությունը պահպանել մշակույթն ու ավանդույթները նույնիսկ մերթընդմերթ պետականության բացակայության պայմաններում.

«Երկու շաբաթների ընթացքում այս բոլոր տաղավարներում տեղի է ունենալու հայկական կյանք: Մեր կենցաղն է այստեղ ցուցադրվելու»:

Խոհանոցային արհեստից մինչև ծիսակատարություն՝ ներկայացված կլինի Հայաստանի պատմամշակութային ողջ բազմությունը: Հատուկ տեղ է հատկացված նաև Սփյուռքին.

«Հայաստանի մշակութային կյանքը, ժառանգությունը չի կարելի պատկերացնել առանց Սփյուռքի»:

Այն, որ Սմիթսոնիանի ժողովրդական փառատոնը, որի արմատները աճում են կես դար առաջ ԱՄՆ-ում անցնող Վիետնամի պատերազմի դեմ ցույցերից, այս անգամ ներկայացնելու է նոր Հայաստանը, նույնպես խորհրդանշական է, համոզված է դիվանագետը.

«Այս տարի Հայաստանում էլ այդպիսի մի բողոքի ալիք եղավ: Մենք տեսանք մեր երիտասարդների եռանդը և ստեղծագործական եռանդը: Այդ առումով ինձ համար շատ խորհրդանշական է, որ թավշյա հեղափոխության Հայաստանը այս տարի ներկայացված է լինելու նաև այս զբոսայգում»:

Փառատոնի անակնկալներն այսքանով չեն ավարտվում: Հուլիսի 8-ին՝ փառատոնի վերջին օրը, Վաշինգթոնի ազգային պուրակում նախատեսվում է հայկական ավանդական Վարդավառ տոնել:

| | |
3987 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am