Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ի՞նչ սպասել Թրամփ-Պուտին հանդիպումից. National Interest

11:15, շաբաթ, 23 հունիսի, 2018 թ.
Ի՞նչ սպասել Թրամփ-Պուտին հանդիպումից. National Interest

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր են գագաթնաժողով անցկացնել հուլիսին: Դա կլինի երրորդ անձնական հանդիպումը: Ավելի վաղ երկու երկրների առաջնորդները հայտարարել էին, որ իրենց կհաջողվի բարելավել երկկողմ հարաբերություններն ու ավելի հաճախ հեռախոսազրույցներ անցկացնել, գրում է The National Interest-ը:

Պարբերականը նշում է, որ այժմ ԱՄՆ-ում Ռուսաստանի շուրջ քաղաքական իրավիճակը սրված է: Սպիտակ տունն արդարադատություն նախարարության հետ հետաքննում է «ռուսական գործը», որը գլխավորում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, ով, ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, փորձել է հարցաքննել նախագահ Թրամփին: Միևնույն ժամանակ, նոյեմբերին ԱՄՆ-ում կայացան միջանկյալ ընտրություններ, որի ժամանակ ԱՄՆ-ում նախազգուշացրեցին Ռուսաստանի կողմից հետագա «միջամտության» ռիսկերի մասին:

Պարբերականի խոսքով՝ Ռուսաստանում թերահավատորեն են մոտենում այդ գագաթնաժողովին: Մոսկվան կասկածում է, որ Թրամփը կարող է լուծել իր համար կարևոր հարցեր:

Միևնույն ժամանակ, Մոսկվան և Վաշինգթոնը մտադիր են միլիարդներ ներդնել իրենց միջուկային զինանոցի արդիականացման համար, սակայն պարբերականը նշում է, որ տպավորություն է ստեղծվում, որ երկու երկրները պատրաստ են սկսել «սպառազինությունների մրցավազքը»:

10726 | 1
Facebook