Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ը կարող է որպես դաշնակից կորցնել Թուրքիային». Էրդողան

11:30, ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
«ԱՄՆ-ը կարող է որպես դաշնակից կորցնել Թուրքիային». Էրդողան

Թուրքական A Haber և ATV հեռուստաալիքների հետ զրույցում Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան 800 միլիոն դոլար է վճարել ամերիկյան F-35 կործանիչ-ռմբակոծիչի մատակարարման համար:

Այդպիսով Թուրքիայի նախագահը քննադատել է F-35 5-րդ սերնդի կործանիչ-ռմբակոծիչների մատակարարման արգելքի մասին ԱՄՆ-ի Սենատի որոշումը:

«Չեմ կարծում, որ կլինի այնպես, ինչպես ԱՄՆ-ի Սենատն է ցանկանում, հավատում եմ, որ պարոն Թրամփը կկանխի արգելքը»,- ասել է Էրդողանը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի Սենատի նման դիրքորոշումը չի համապատասխան Անկարայի և Վաշինգթոնի միջև դաշնակցային հարաբերությունների ոգուն:

11013 | 0
Facebook