Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Թերթերի տեսություն

Ռուստամ Գասպարյանը քաղաքապետի «ախորժակ» ունի. «Ժամանակ»

10:00, հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
Ռուստամ Գասպարյանը քաղաքապետի «ախորժակ» ունի. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Վերջին օրերին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում պարբերաբար հանրահավաքներ են կազմակերպվում քաղաքապետի հրաժարականի պահանջով։ Հանրահավաքները մեծ չեն՝ 40-50 երիտասարդներ հավաքվում են և բարձրաձայնում, որ քաղաքապետը պետք է հեռանա նոր իրողությունների պայմաններում։

Մեզ հասած տեղեկություններով՝ Արմավիրի քաղաքապետի հրաժարականի հետևում կանգնած է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, քանի որ նա վաղուց աչք ունի քաղաքապետի պաշտոնի վրա։

Արմավիրի քաղաքապետի պաշտոնը Ռուստամ Գասպարյանին խոստացել էր նաև Սերժ Սարգսյանը։ Ճիշտ է, վերջինս օբյեկտիվ պատճառներով չհասցրեց իր խոստումն իրականություն դարձնել, բայց Գասպարյանը, օգտվելով ստեղծված իրավիճակից, որոշել է իր ցանկությունները իրականություն դարձնել»։

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
4561 | 0