Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

Սևակյան երեկո` նվիրված Ռուբեն Սևակ բանաստեղծի հիշատակին

19:10, չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.
Սևակյան երեկո` նվիրված Ռուբեն Սևակ բանաստեղծի հիշատակին

Հունիսի 18-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում տեղի ունեցավ Սևակյան երեկո` նվիրված նահատակ բանաստեղծի հիշատակին:

Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Սևակ քահանա Սարիբեկյանը, այնուհետև արևմտաեվրոպական ու հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակը և «Նաիրյան» վոկալ անսամբլը:

Սևակյան երեկո` նվիրված Ռուբեն Սևակ բանաստեղծի հիշատակին
Սևակյան երեկո` նվիրված Ռուբեն Սևակ բանաստեղծի հիշատակին
Սևակյան երեկո` նվիրված Ռուբեն Սևակ բանաստեղծի հիշատակին
Սևակյան երեկո` նվիրված Ռուբեն Սևակ բանաստեղծի հիշատակին

ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանն ասմունքեց Ռուբեն Սևակի բանաստեղծությունները:

Սևակյան երեկո` նվիրված Ռուբեն Սևակ բանաստեղծի հիշատակին
Սևակյան երեկո` նվիրված Ռուբեն Սևակ բանաստեղծի հիշատակին

Մայր Աթոռի Ղազարապատ կոչված պատմական շենքում տեղակայված թանգարանը բացվել է 2013 թ. սեպտեմբերի 10-ին: Թանգարանում ցուցադրվում են նահատակ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակին պատկանող անձնական իրեր ու փաստաթղթեր, պատմական սրբազան ցուցանմուշներ, ածխանկարներ և հայ արվեստի արժեքավոր գործեր, ինչպես նաև արևմտահայ նկարիչների բացառիկ և արժեքավոր շուրջ 200 կտավներ` Մայր Աթոռին նվիրաբերված ֆրանսահայ Հովհաննես Չիլինգիրյանի կողմից:

Սևակյան երեկո` նվիրված Ռուբեն Սևակ բանաստեղծի հիշատակին
Սևակյան երեկո` նվիրված Ռուբեն Սևակ բանաստեղծի հիշատակին

Սեպտեմբերին թանգարանը կտոնի իր հնգամյակը: Այդ կապակացության կսահմանվի Ռ. Սևակի անձին, կյանքին և ժառանգությանը նվիրված Սևակյան մրցանակ, որը շնորհվելու է մշակույթի, արվեստի, գրականության և երաժշտության ասպարեզում արձանագրված ձեռքբերումների համար:

| | |
1535 | 0