Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

ՇՏԱՊ. ԱԱԾ-ն ձերբակալել է Մանվել Գրիգորյանին և Դոն Պիպոյին

20:16, շաբաթ, 16 հունիսի, 2018 թ.
ՇՏԱՊ. ԱԱԾ-ն ձերբակալել է Մանվել Գրիգորյանին և Դոն Պիպոյին

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, 2018թ. հունիսի 16-ին Էջմիածին քաղաքում, երկու տարբեր քրեական գործերով, միաժամանակ իրականացրել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող «Դոն Պիպո» մականունով Արթուր Ասատրյանի կողմից, իր դեմ սպանություն նախապատրաստող անձանց հնարավոր առևանգելու փաստի առթիվ քննվող քրեական գործով խուզարկություններ են իրականացվել Արթուր Ասատրյանին պատկանող առանձնատանը, կից շինություններում, այլ տարածքներում, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք: Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ:

ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք:

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

Քրեական գործերի նախաքննության ընթացքի և արդյունքների մասին առաջիկայում կտրամադրվի մանրամասն տեղեկատվություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԱԱԾ մամուլի կենտրոն

| | |
7408 | 12
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
jhud tstsnox
jhud tstsnox 20:51, 16.06.2018
Nokolik xelqd gluxd havaqi...bats tox arturin
NRA vra mahaports en katarelkatarel....Ds past e
Txen inqnspashpanutsyan hamar e zinvel

Hishi manveli liskan encher arets inqnapahspanutsyan patrvakov
Azatir ejmiatsin@ terorist manvelits
Mi stugir mer hamberutsyan chap@
Գերագույն Իշխանությունը ՀԱՅ Ժողովրդի կամքն է
ara pastoren du DOD PIPUI struknerices eli, yesel gintei kargi xelqe glxin shjigan txa es, parzwuma duiel suti kriminalikneri koxmnakic es.
Vor dolshen sidet v turme.
jhud tstsnox
jhud tstsnox 21:38, 16.06.2018
Es qez ara chem asum vor zgas mer tarberutsyun
Es chshi koxmnakitsn em
Artur@ esor durs e ekel hhki mafyai dem
Es qsan tari dra hamar chenq payqarun

Ed serzhn e voroshel vor na qreakan hexonakutsyun e...te mamvel@
Inq@ hrazharvum e dranits
Es erbvanits eq manveli asatsov sharzhvum
Lriv serzhi lratvakaner@ ed duxov txun qreakan hexonakutsyun en hamarum
...duq el het@
Heto el Im tshnamu tshnamin ....I'm barekamn e
Es iski chgitei el ...vor gagoi het kap uni
Գերագույն Իշխանությունը ՀԱՅ Ժողովրդի կամքն է
Geheni Araqelin chanachum es, de mti Youtub u poisk tur ay es wernagire,ktenas te miqani amis araj qo DOD PIPUN um er hamarum ira glxawor hramanatar ev um hamar er qaroz anum, warchapeti entrutyunneri hamar.
ԷՇՄԻԱԾՆՑԻ ՃԵՆՋՈՏՆԵՐԸ ԵՎ ԻՐԵՆՑ ԳԼԱԴԻԱՏՈՐՆԵՐԸ
Գերագույն Իշխանությունը ՀԱՅ Ժողովրդի կամքն է
yes qez u qo nman mtacoxnerin xorhurd em talis amise mek hetewel Geheni Araqeli Youtub-yan ejin. gone miqich chisht hayrenasirutyun ksoworeq.
Գերագույն Իշխանությունը ՀԱՅ Ժողովրդի կամքն է
ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մաս
1. Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը` պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` պատժվում են ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:
jhud tstsnox
jhud tstsnox 22:19, 16.06.2018
Hayrenasirutsyan chisht@ vorn e ?????
Ov mer het chi mer tshnamin e ?????
Es hishum em tents ban
Bayts de mard@ hima chisht ban e anum
Vor@ nikol@ chi anum
Inch e chtoxnenq
Գերագույն Իշխանությունը ՀԱՅ Ժողովրդի կամքն է
du hetewi Geheni Araqelin u khaskanas te chisht hayrenasirutyune worna.
Mard
Mard 03:24, 17.06.2018
Nikole c c ni manveli kngan