Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը որոշել է առևտրային պատերազմ սկսել Չինաստանի հետ

15:45, ուրբաթ, 15 հունիսի, 2018 թ.
Թրամփը որոշել է առևտրային պատերազմ սկսել Չինաստանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է տուգանքներ սահմանել Չինաստանից ներկրվող ապրանքի համար՝ 50 միլիարդ դոլարի չափով, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Պարբերականի աղբյուրների տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահը որոշումը կայացնելուց առաջ խորհրդակցություն է անցկացրել Սպիտակ տան, առևտրի և ֆինանսների նախարարություններ աշխատակիցների հետ: Սակայն չի հստակեցվում, թե կոնկրետ երբ կսահմանվեն տուգանքները:

Չինաստանի ԱԳՆ-ն արձագանքել է որոշմանը՝ հայտարարելով, որ Չինաստանն անհապաղ կպատասխանի ԱՄՆ-ի գործողություններին:

Նշենք, որ մայիսին Չինաստանն ու ԱՄՆ-ն համաձայնության էին եկել տնտեսական և առևտրային հարցերի շուրջ՝ խոստանալով առևտրային պատերազմ չսկսել: Ինչպես նաև հաղորդվել էր, որ Չինաստանն ԱՄՆ-ին առաջարկել է կրճատել առևտրային բալանսի դեֆիցիտը 200 միլիարդ դոլարի չափով:

12157 | 0
Facebook