Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ո՞ւմ հետ կհանդիպի Պուտինն առաջինը՝ Փաշինյանի՞, թե՞ Ալիևի

15:35, չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ.
Ո՞ւմ հետ կհանդիպի Պուտինն առաջինը՝ Փաշինյանի՞, թե՞ Ալիևի

Ինչպես արդեն հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-14-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
     Վարչապետը կմասնակցի Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այսօր Պուտինը կհանդիպի թե Փաշինյանի, թե Ալիևի հետ:

11019 | 0
Facebook