Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը՝ վիճահարույց նշանակումների մասին

01:25, չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանը՝ վիճահարույց նշանակումների մասին

Ուղիղ եթերում օգտատերերի հարցերին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև «վիճահարույց նշանակումների մասին» հարցին, որոնք «հիասթափություն են առաջացնում հանրության շրջանում»: Օգտատերը հարց էր տվել՝ արդյոք Փաշինյանը տեղյակ է այդ նշանակումներից: «Եթե այդ որոշումների տակ իմ ստորագրությունն է, ապա տեղյակ եմ բոլոր նշանակումներից ու տեղյակ եմ նաև, որ որոշ նշանակումներ հարցեր են առաջացնում,- պատասխանեց վարչապետը:- Ես չեմ կարծում, որ մեր նշանակումներն իդեալական են, դրանց վրա բազմաթիվ գործոններ են ազդում: Ցանկացած մարդ ինչ-որ կենսագրություն է անցել, ոչ ոք անթերի չէ: Առաջարկում եմ դատել արդյունքներով, շանս տանք ու տեսնենք՝ արդյունքներն ինչպիսին են: Կային նշանակումներ, որ մեծ աղմուկ-աղաղակ բարձրացրին, բայց այս ժամանակահատվածը ցույց տվեց, որ նրանք բարձր մակարդակով իրենց գործը անում են: Եթե ես զգամ, որ իրադարձությունները կատաստրոֆիկ են ու անարդյունավետ, ապա ես անհապաղ միջոցներ կձեռնարկեմ, այդպիսի պաշտոնյան չի կարողանա շարունակել իր պաշտոնավարումը»:

Նիկոլ Փաշինյանը՝ վիճահարույց նշանակումների մասին
10695 | 8
Facebook