Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երբ որ եկամտահարկը իջնի, կուտակայինի տոկոսները նորից կբարձրանան». Նիկոլ Փաշինյան

00:15, չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ.
«Երբ որ եկամտահարկը իջնի, կուտակայինի տոկոսները նորից կբարձրանան». Նիկոլ Փաշինյան

Եկամտահարկը նվազեցնելու մասին հնչեցված հարցին ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը հետևյալ պատասխանը տվեց. «Մենք առաջիկայում պատրաստվում ենք նաև եկամտային հարկի իջեցմանը, այս պահի պլանով իրավիճակը կմնա նույնը, պարզապես կուտակային բաղադրիչի մեջ 5%-ը կդառնա 2,5%: Այս համակարգը կգործի, քանի դեռ եկամտահարկի տոկոսները չեն իջել այնքան, որ համեմատելի լինեն մեր ժողովրդի ստացած աշխատավարձերին: Երբ որ եկամտահարկը իջնի, կուտակայինի տոկոսները նորից կհասնեն 5%-ի: Այս պահին մեր նպատակը՝ եկամտահարկը իջեցնել, որ կուտակայինը նորից դառնա 5%: Եկամտահարկի փոփոխոխության հետ կապված հույս ունենք ստվերը կրճատել, որի արդյունքում կարձանագրվեն աշխատավարձերի իրական չափերը:

Ունենք գլոբալ խնդիր՝ ստվերը կրճատելով պետական եկամուտները ավելացնել: Մեր երկրի առավելագույն պրոբլեմը «փող չկա»-ն է, ես համոզված եմ, որ փող կա, պարզապես այդ փողը պետք է դնել օրինական ռելսերի վրա, որ դա ծառայի Հայաստանի զարգացմանը»:

«Երբ որ եկամտահարկը իջնի, կուտակայինի տոկոսները նորից կբարձրանան». Նիկոլ Փաշինյան
13311 | 10
Facebook