Բաքուն և Կիևը բանակցություններ են վարում «Կորսար» հակատանկային հրթիռային համակարգերի համատեղ արտադրություն սկսելու շուրջ, հաղորդում է AzeriDefence-ը:
«Այդ հարցով բանակցություններ են սկսվել 2016թ.-ին: Ուկրաինան պատրաստ է տեխնոլոգիաներ փոխանցել Ադրբեջանին»,- հայտնում է գործակալությունը:
«Ուկրօբորոնպրոմ» կոնցերնում հայտնել են, որ Ադրբեջանի զինված ուժերը հետաքրքրված են նաև ուկրաինա-բելառուսական «Սկիֆ» հակատանկային հրթիռային համակարգերի ձեռքբերմամբ: