Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այսօր Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը Հայաստանը շրջանցող հերթական խողովակաշարը կբացեն

16:15, երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ.
Այսօր Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը Հայաստանը շրջանցող հերթական խողովակաշարը կբացեն

Այսօր՝ հունիսի 12-ին, Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը Հայաստանը շրջանցող հերթական խողովակաշարը կբացեն:

Հայաստանը շրջանցող հերթական՝ TANAP (Տրանսատլանտյան գազամուղ) խողովակաշարի շինարարությունն սկսվել էր դեռ երեք տարի առաջ, և այժմ այն ադրբեջանական գազը Վրաստանի տարածքով կհասցնի Թուրքիա, ապա Հարավային Եվրոպա՝ նվազեցնելով Ռուսաստանից Եվրոմիության էներգետիկ կախվածությունը:

Խողովակաշարի պաշտոնական բացումը կկայանա Թուրքիայի Էսքիշեհեր նահանգում: Այն տարեկան 16 միլիարդ քառ. մ գազ կմատակարարի: Մոտ 6 միլիարդ քառ. մ գազ՝ դեպի Թուրքիա, մնացածը՝ Եվրոպա:

TANAP-ի բաժնեմասերի 51%-ը պատկանում է ադրբեջանական պետական նավթագազային SOCAR ընկերությանը, 30%-ը պատկանում է թուրքական Botas, իսկ 12%-ը՝ բրիտանական BP-ին: 7%-ը պատկանում է SOCAR-ի թուրքական դուստր ընկերությանը:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 8 միլիարդ դոլար:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ադրբեջանը բացել էր «Հարավային գազային միջանցք» հարավկովկասյան Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, որի ընդհանուր երկարությունը կազմում է 3500 կմ և անցնում է Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Բուլղարիայի և Ալբանիայի միջով դեպի Իտալիա:

11328 | 2
Facebook