Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում բացառել են Ռոհանի-Թրամփ հանդիպումը

14:25, երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ.
Իրանում բացառել են Ռոհանի-Թրամփ հանդիպումը

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումն անհնար է և չի կայանա՝ չնայած Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի միջև տեղի ունեցած գագաթնաժողովին:

Այս մասին РИА Новости-ին ասել է Իրանի ազգային անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչ Հոսեյն Նաքվին:

«ԱՄՆ-ն ինքն է խզել Իրանի հետ հարաբերությունները, նրանք են դուրս եկել միջուկային համաձայնագրից և թարմացրել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները: Կարծում եմ, որ Ռոհանիի և Թրամփի հանդիպման մասին խոսելը գրեթե անհավանական է, բացարձակ անհնար, և այն տեղի չի ունենա»,- ասել է նա:

Նա նաև նշել է, որ Իրանը հետևում էր համաձայնագրին: Ըստ նրա՝ Հյուսիսային Կորեան պետք է «զգոն» լինի ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, քանի որ ԱՄՆ-ն չի կատարում իր խոստումները:

6934 | 0
Facebook