Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ Ելիզավետա Դանիելյանը կարծիք ունի՞ հանրային հնչեղության գործերի վերաբերյալ

12:05, երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ.
Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ Ելիզավետա Դանիելյանը կարծիք ունի՞ հանրային հնչեղության գործերի վերաբերյալ

«Դուք Վճռաբեկի դատավոր եք: 2009-ից Վճռաբեկը եղել է ՀՀ դատական իշխանության այն ատյանը, որը վերանայել է Մարտի 1-ի գործը, Վահե Ավետյանի գործը, Հայկ Կյուրեղյանի գործը, Շանթի ու ընկերների գործը, Գևորգ Սաֆարյանի և այլ գործեր: Ո՞րն է եղել Ձեր դիրքորոշումը նշյալ գործերի վերաբերյալ, ունեցե՞լ եք արդյոք տարբերվող կարծիք, հանդես եկե՞լ եք արդյոք հատուկ կարծիքով»,- դիմելով ՍԴ դատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանին՝ հարցրեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Դատավորն իրավունք չունի հրապարակայնորեն քննադատության առարկա դարձնել կամ կարծիք հայտնել ուժի մեջ մտած դատական ակտերի վերաբերյալ»,- ասաց թեկնածուն: Զոհրաբյանը նկատեց. «Վաղն այս դահլիճը քվեարկելու է Ձեզ կամ չի քվեարկելու ՍԴ անդամի պաշտոնի համար: Ես չեմ կարող քվեարկել, եթե չգիտեմ՝ ունե՞ք հանրային հնչեղություն ունեցող գործերի վերաբերյալ Ձեր տեսակետը: Չեմ վիճարկում դատավարական կանոնադրությունը, բայց այստեղ կանգնած եք որպես ՍԴ անդամի թեկնածու ու մեզ համար կարևոր կլիներ իմանալ՝ հանրային հնչեղություն ունեցող գործերում Դուք ձեր սուբյեկտիվ մոտեցումն ունեցե՞լ եք»:

Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի այսօրվա նիստում որոշվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությունն անցկացնել հունիսի 13-ին ժամը 11։00-ին։

| | |
2666 | 0