Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Մեր շփումները հանրության լայն շերտերի հետ ցնցող պատկեր բացեցին մեր առջև». Հայկ Խանումյան

13:35, երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ.
«Մեր շփումները հանրության լայն շերտերի հետ ցնցող պատկեր բացեցին մեր առջև». Հայկ Խանումյան

Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել.

«Ստեփանակերտում կենցաղային վեճից առաջացած բողոքը բերեց Արցախի ԱԱԾ տնօրենի, նրա տեղակալի, ոստիկանապետի պաշտոնաթողությանը: Չգիտես ինչու պաշտոնից հեռացավ նաև Արցախի պետնախարարը՝ ԱԺ-ում ամենամեծ կուսակցության ղեկավարը: Բողոքողների կողմից նրա հրաժարականի պահանջը չկար և նրա պաշտոնաթողությունն ավելի շատ ներքաղաքական ինտրիգների հետևանք էր:
     Սակայն սրանով դժգոհությունները չվերացան: Ստեփանակերտում կա առնվազն 3 նախաձեռնող խումբ, որոնք ավելի շատ ու արմատական փոփոխություններ են պահանջում: Հունիսի 6-ից սկսած իմ գլխավորած «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, որն Արցախի խորհրդարանական 5 կուսակցություններից ամենափոքր ներկայացվածությունն ունի ԱԺ-ում, սկսեց խորհրդակցությունների շարք կուսակցության տարածքային կառույցների, տարբեր նախաձեռնող խմբերի, այլ կուսակցությունների ներկայացուցիչների, մտահոգ քաղաքացիների հետ: Անձամբ ես հանդիպումներ ունեցա և լուծման տարբեր սցենարներ քննարկեցի «Ազատ Հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Շարժում-88» կուսակցությունների ղեկավարների և այլ ներկայացուցիչների հետ: Պետք է նշել, որ կուսակցություններն այդ օրերին թեև իրենց ղեկավար մամնի նիստեր էին անում, սակայն հստակ լուծումներ չէին առաջարկում: Ինտեսիվորեն շարունակվում էր նաև Արցախի նախագահի և կուսակցությունների հանդիպումները. պաշտոնանկումներից հետո Բակո Սահակյանը հանդիպում էր հիմնականում իրեն սատարած «Ազատ Հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
     Մեր շփումները հանրության լայն շերտերի հետ ցնցող պատկեր բացեցին մեր առջև: Թեև ես ու իմ գլխավորած կուսակցությունն առավելագույն շփում ենք ունեցել հանրության հետ և մեզ համարում էինք արցախյան ներքին իրողություններից լավ տեղեկացված՝ պարզվեց, որ մենք ուղղակի շատ բանից անտեղյակ ենք: Այսպես, ոստիկանությունը և այլ ուժային կառույցներ զանգվածաբար և մշտապես խոշտանգումներ էին կիրառել բերման ենթարկվածների նկատմամբ՝ նրանց պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ցուցմունքներ վերցրել էին գործի մեջ ներգրաված անձանց նկատմամբ բռնություններ կիրառելով, կեղծ փաստեր էին ապահովել գործի համար: Դատախազությունն ամբողջովին անգործության էր մատնված նմանատիպ դեպքերում:
     Ես չեմ խոսում սոցիալական բողոքից և տնտեսական բնույթի այլ հաղորդումներից, որովհետև դրանք բազմաթիվ են և այլ թեմայի նյութ:
     Այնուամենայնիվ Արցախում ստեղծված քաղաքական ճգնաժամը ստեղծվել է ոչ թե պետական ինստիտուտների ոչ արդյունավետության պատճառով, այլ դրանք փոխել չցանկանալու հետևանքով: 2017թ. մեկ անձի իշխանության վերարտադրության համար փոխված սահմանադրությունը դրա վառ վկայությունն էր: Քաղաքական ճգնաժամերի հիմքը հենց դրա մեջ պետք է փնտրել:
     Երեկ, 2018թ. հունիսի 11-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, որը 10 տարի երկիրը նախագահելուց հետո 2017թ. Ազգային ժողովի կողմից մինչև 2020թ. ընտրվել է անցումային շրջանի նախագահ, հայտարարեց, որ չի պատրաստվում առաջադրվել 2020թ. նախագահական ընտրություններում:
     Վաղը, 2018թ. հունիսի 13-ին, մենք կներկայացնենք մեր մոտեցումներն այս բոլոր հարցերի շուրջ: Հրավիրում ենք բոլոր լրատվամիջոցներին լուսաբանել հավաքը: Եվ այսպես՝ հունիսի 13-ին, ժամը 17.00 Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ես, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանս, Ազգային վերածնունդ կուսակցությունը և մի շարք նախաձեռնող խմբեր կազմակերպում ենք հավաք: Հավաքի ընթացքում կներկայացնենք այս օրերին քաղաքական ճգնաժամի մասին մեր խորհրդակցությունների ամփոփումը և ճգնաժամի լուծման մեր տեսլականը»։

| | |
3527 | 0