Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրաչյա Ռոստոմյանի «լպստվող ռեպլիկը» զայրացրեց Նիկոլ Փաշինյանին

21:05, երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ.
Հրաչյա Ռոստոմյանի «լպստվող ռեպլիկը» զայրացրեց Նիկոլ Փաշինյանին

Այսօր կառավարության արտահերթ նիստի ժամանակ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծի լրացումների քննարկումների ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ, ինչից հետո Հրաչյա Ռոստոմյանը «լպստվող ռեպլիկ» արեց: «Մեծարգոʹ պարոն վարչապետ, հարգելիʹ գործընկերներ, մեր առաջին հանդիպմանը Դուք ասացիք, որ մենք թիմային աշխատանքով պիտի շարժվենք, և դա մեզ համար լուրջ հորդոր ու թիրախ է: Հիմա տպավորություն է, որ հենց թիմով մի փոքրիկ պատնեշ ենք: Դպրոցական տարիներից ինչ-որ «պրիմերնի ուչենիկի» տարբերակներ ա մեր մոտ առաջ գալիս, որն, իմ կարծիքով, էդքան ընդունելի չի: Ես հորդորում եմ թիմային ոգին չկոտրել, բոլորս միասին ընդունենք կառավարության այն որոշումները, որոնք առաջարկվում են կառավարության ու ղեկավարության կողմից: Եկեք ոչ մեկս Հռոմի պապից ավելի կաթոլիկ չլինենք»:

Սա դուր չեկավ Նիկոլ Փաշինյանին. «Ես առաջարկում եմ քննարկմանն այլ կոնտեքստ չտալ: Ես շատ հստակ արտահայտվեցի, բոլորիս դիրքորոշումները պարզ են, հասկանալի են»,- ասաց նա:

Հրաչյա Ռոստոմյանի «լպստվող ռեպլիկը» զայրացրեց Նիկոլ Փաշինյանին
29621 | 6
Facebook