Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հիմնադրամ փակելով՝ հետքերը չես մաքրի». Արայիկ Հարությունյան

15:25, երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ.
«Հիմնադրամ փակելով՝ հետքերը չես մաքրի». Արայիկ Հարությունյան

Հիշում եք, որ ամիսներ առաջ Լենա Նազարյանը և ես դատի էինք տվել Երևան հիմնադրամին մեզ անհրաժետ տեղեկություններ չտրամադրելու համար: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է: Մեր ունեցած տեղեկություններով, այստեղ կարող էին լինել կոռուցիոն սխեմաներ: Տեղեկությունների հավաստիությունը ստուգելու համար դիմել էինք դատարան, որի առաջին նիստը կկայանա հունիսի վերջին:

Ու ի՞նչ եմ իմանում երեկ. առաջիկա ավագանու նիստում քննարկվելու է հիմնադրամի ԼՈՒԾԱՐՄԱՆ հարցը: Բայց դե հիմնադրամ փակելով հետքերը դժվար է մաքրել:

Հ.Գ. Դատարանին նաև կմիջնորդենք կասեցնել լուծարումը մինչև անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրվի:

19944 | 1
Facebook