Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Այդ դո՞ւք չէիք տղանե՛ր, որ այրեցիք Սպիտակ տունը». Թրամփը մեղադրել է Կանադային

12:20, շաբաթ, 09 հունիսի, 2018 թ.
«Այդ դո՞ւք չէիք տղանե՛ր, որ այրեցիք Սպիտակ տունը». Թրամփը մեղադրել է Կանադային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադային մեղադրել է 1814 թվականին Սպիտակ տունն այրելու համար, հաղորդում է CNN-ը:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ-ին մեղադրել է հունիսի 1-ին պողպատի և ալյումինի ներկրման նոր մաքսատուրքեր սահմանելու համար:

«Այդ դո՞ւք չէիք տղանե՛ր, որ այրեցիք Սպիտակ տունը»,- Թրյուդոյին ասել է Թրամփը:

Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ Թրամփը նկատի է ունեցել 1812-1815թթ. անգլո-ամերիկյան պատերազմի ժամանակաշրջանում տեղի ունեցած միջադեպը: Ռազմական գործողությունների ընթացքում բրիտանացիներն այրել են կառավարական շենքերը՝ ներառյալ Սպիտակ տունը, այդ ժամանակ Կանադան բրիտանական գաղութ էր համարվում:

13411 | 0
Facebook