Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայում պանրից թունավորված 14 երեխաներից մեկը մահացել է

11:10, շաբաթ, 09 հունիսի, 2018 թ.
Ֆրանսիայում պանրից թունավորված 14 երեխաներից մեկը մահացել է

Ֆրանիսայում 14 երեխա է հոսպիտալացվել Reblochon պանիր ուտելուց հետո բակտերիալ վարակի կասկածանքով: Այս մասին հաղորդում է «Ռոսպոտրեբնադզոր»-ը:

Գերատեսչությունը՝ հղում անելով Ֆրանսիայի առողջապահության ազգային կենտրոնին, հայտնում է, Reblochon 45% յուղայնությամբ կովի կաթից պատրաստված պանիրը պաստերացում չի անցել:

Հաղորդվում է նաև, որ ֆրանսիական Ալպերում պատրաստվող պանիրը, իշխանությունների որոշմամբ, հանվել է վաճառքից:

Թունավորված երեխաներից մեկը մահացել է, մյուսները գտնվում են բժիշկների վերահսկողության տակ:

11042 | 0
Facebook