Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Ունենք խորհրդարան՝ առանց էական ընդդիմության». Արա Ալոյան

01:10, կիրակի, 10 հունիսի, 2018 թ.
«Ունենք խորհրդարան՝ առանց էական ընդդիմության». Արա Ալոյան

Հեղափոխությունից հետո Հայաստանում բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. ստացվում է, որ ունենք խորհրդարան՝ առանց էական ընդդիմության, կառավարությունը նույնպես հակադիր ուժերից զերծ է: Նոր իշխանությունները, կարելի է ասել, մեծ հաշվով հակառակորդներ չունեն, ինչը, սակայն, մտահոգիչ է, որովհետև առանց ընդդիմության, առանց հակադիր բևեռի ցանկացած գործընթաց դատապարտված է լճացման: Փաստորեն, Հայաստանում ընդդիմություն չկա.
     ՀՀԿ-ն էլ դեռ այդպիսին չի ընկալվում, քանի որ ունի խորհրդարանական մեծամասնություն,
     քաղաքապետեր, այլ կառավարիչներ, ազդեցության գոտիներ, լծակներ: Արտախորհրդարանական ուժերն էլ նոր իշխանությունների համար դեռ գործընկերներ չեն, ինչը ևս մտահոգիչ է, որովհետև, այո, նոր կառավարություն է, բայց գործ ունենք առանձնահատուկ երևույթների հետ, հին համակարգի ու բարքերի հետ, որոնք պահանջում են մասնագիտացված խմբեր, փորձառու ուժեր և գործիչներ
     Համադրել լավագույն փորձն ու ներգրավվել լավագույն կադրերին, ուժերի, հենց սա կարող է դառնալ նոր իշխանությունների ձեռքբերումը:

| | |
3959 | 0