Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Սարամեջ համայնքի ղեկավարը պահանջել և ստացել է 2000 ԱՄՆ դոլար

11:00, շաբաթ, 09 հունիսի, 2018 թ.
Սարամեջ համայնքի ղեկավարը պահանջել և ստացել է 2000 ԱՄՆ դոլար

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Սարամեջ գյուղի համայնքապետն ապօրինություն է թույլ տվել:
     Նշված վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողները օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Սարամեջ համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը մի քաղաքացուց պահանջել և ստացել է 2000 ԱՄՆ դոլար, որի դիմաց, 2017 թվականի հունիսի 1-ին, նվիրատվության պայմանագրով այդ քաղաքացուն է տրամադրել գյուղի 16-րդ փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 177 քմ. մակերեսով անավարտ կառույցը, 184 քմ. մակերեսով շինություն և մոտ 1 հա հողամաս:

Սարամեջ համայնքի ղեկավարը պահանջել և ստացել է 2000 ԱՄՆ դոլար
| | |
2921 | 0