Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Հորդորում ենք լրատվամիջոցներին, քաղաքական ուժերին, հոսանքներին, անհատներին՝ քթները չխոթել Երկրապահի ներքին գործերի մեջ». ԵԿՄ

01:10, շաբաթ, 09 հունիսի, 2018 թ.
«Հորդորում ենք լրատվամիջոցներին, քաղաքական ուժերին, հոսանքներին, անհատներին՝ քթները չխոթել Երկրապահի ներքին գործերի մեջ». ԵԿՄ

Վերլուծելով թավշյա հեղափոխությունից հետո մեր Հանրապետությունում առկա իրողությունները, փաստելով, որ Երկրապահը շարունակելու է հավատարիմ մնալ ԵԿՄ հիմնադիր և հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի հռչակած արժեքներին, անդրադառնալով նաև վերջին օրերին մի քանի լրատվամիջոցով շրջանառվող ասեկոսեներին, որոնցով ինչ-ինչ կասկածելի անձինք փորձում են միջամտել ԵԿՄ բնականոն գործունեությանը՝ ԵԿՄ վարչության նախագահության ընդլայնված նիստը (մասնակցությամբ մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ներկայացուցիչների) անհրաժեշտ է համարում հայտարարել.

*Երկրապահ կամավորականների միությունը, որ ստեղծվել է արյան կանչով՝ իր վրա վերցնելով Ադրբեջանի պարտադրած պատերազմը, կանգնած է եղել պետության կայացման ակունքներում, դարձել է բանակի ծնողը, հիմքն ու հենասյունը, բանակի հետ հրադադար է պարտադրել թուրք ազերուն, վճռականորեն շարունակելու է առաքելությունը։

*Երկրապահը պետություն ստեղծող, պահպանող կառույց է և կանոնադրական, ծրագրային նպատակների իրագործման համար շարունակելու է գործակցությունը պետության հետ, պետական հաստատությունների հետ։

*Երկրապահը կարևորում է սահմանի բնակչության անվտանգությունը: Սահմանի բնակչությունը՝ նորածնից 100 տարեկան, բոլորն էլ սահմանապահ են, երկրապահ են: Շարունակելու ենք ուխտագնացությունները դեպի Արցախ աշխարհ և Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր։ Շարունակաբար լինելու ենք սահմանային զորամասերում, առաջնագծում, ոգևորելու ենք, մեր փորձն ենք փոխանցելու դիրքապահ զինվորներին՝ գրաֆիկը համաձայնեցնելով պաշտպանության նախարարության հետ։ Ինչպես ապրիլյան պատերազմի օրերին, ցանկացած պահի պատրաստ ենք ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի կոչով անհապաղ հայտնվել մարտական հենակետերում։

*Շարունակելու ենք հետևողական աջակցության ցուցաբերումը զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին՝ գործակցելով ՀՀ կառավարության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, պաշտպանության, կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների, այլ նախարարությունների, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

*Հիշյալ գերատեսչությունների և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ շարունակելու ենք դասընթացները պատանի, երիտասարդ երկրապահների հետ՝ ամռանը դասընթացներ կազմակերպելով նաև եռասերունդ Երկրապահի ճամբարում։ Մենք պատասխանատու ենք վաղվա Հայաստանի և Արցախի համար։

*Կոչ ենք անում ամենքին զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող գործողություններից, հնարավորություն տալ համաժողովրդական շարժմամբ ձևավորված իշխանությանն իրականացնել խոստումներն ու ծրագրերը: Կան, իհարկե, բազմաթիվ խնդիրներ, սակայն, կառավարության այս պահի վստահության պաշարն ու երկրում ձևավորված մթնոլորտը հնարավորություն են տալիս բոլոր հարցերը լուծել ազատ քննարկումների քաղաքակիրթ եղանակով: Հանրահավաքային շարժումն էլ միասնական էր, և միասնական ժողովուրդն էլ լուծեց նաև իշխանության խնդիրը: Ուրեմն և այսուայնտեղ բողոքի ակցիաների անհրաժեշտություն չկա: Հիշենք, որ միասնական հայությունն անպարտելի է:

*Պատրաստակամ ենք Հայաստանի, Արցախի մարտական ընկերների հետ միասին անվերապահ աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության, հայկական Արցախ պետության ցանկացած հայրենանվեր, պետականության ամրապնդմանն, անկախության, ինքնիշխանության պահպանմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանը, աջակցելու ենք Արցախի ժողովրդին և իշխանությանը։

*Հայտարարում ենք նաև, որ Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանն անշեղորեն կյանքի է կոչել Սպարապետ Վազգեն Սարգսյանի բոլոր ծրագրերը: Զորավարը կայացրել է երկրապահական եռասերունդ ընտանիք՝ իր ղեկավարման տարիներին տասնապատիկ ավելացնելով ԵԿՄ անդամների թիվը: ԵԿՄ-ում իրավիճակի փոփոխություն չի եղել այն պահից ի վեր, ինչ եռասերունդ Երկրապահի Մեծ մայրիկ Գրետա մայրիկի հորդորով Մանվել Գրիգորյանը Սպարապետից հետո ստանձնեց ԵԿՄ վարչության նախագահի ծանր պարտականությունը:

*Հորդորում ենք լրատվամիջոցներին, քաղաքական ուժերին, հոսանքներին, անհատներին քթները չխոթել Երկրապահի ներքին գործերի մեջ, դադարեցնել մարտական ընկերներին գժտեցնելու ազգադավ փորձերը: Երկրապահն, իր ղեկավար, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի առաջնորդությամբ դեռ բազում ծրագրեր է կյանքի կոչելու՝ պիտանի լինելով Հայաստանի Հանրապետությանը, հայկական Արցախ պետությանը, աշխարհասփյուռ հայ ազգին:

Երկրապահ կամավորականների միություն

| | |
10194 | 8
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Գերագույն Իշխանությունը ՀԱՅ Ժողովրդի կամքն է
Indz haziwem zspum wor hayhoyanqneri karkut Lcem glxit, duq eq anhet koracneri u zohwacneri entaniqneri masin mtacum????
To ay EZ, mi or gnaceles Proshyan Karot Mkrtchyani tun, kam inchwor mi ban areles Karotin gtnelu hamar, hastaglox gandrik ettexelq duq mexawor dzer suti generaliknerow, wor Shahumyane handzneciq Mer Aryuc Txeqin el dawachaneciq, u angam diaknere toxeciq Shahumyane handzneluc, duq giteq moracwela??? che,vohvoq ev vochinch chi moracwel, amen inch hishum enq, u motenuma en pahe wor duq Bolort Pitti Patasxan Taq. Duq dzer yerexaneri u torneri kyanqow eq Patasxan Talu, duq Pitti lseqeq te woncen dzer tornere dzez Anicum, u woncen dzer erexanere Tanjwum u Arunaqam Linum.
Գերագույն Իշխանությունը ՀԱՅ Ժողովրդի կամքն է
Hay shoxowurde Pahanjum e anhapax Kasecnel Argelel u zoracrel ԵԿՄ karuyce.
Isk ԵԿՄ bardzrastichan xekawarutyane SUCHIT anel ev uxarkel SADARAK wrpeszi turqere nranc hetacqe sarqen peji truba.