Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է երիտասարդ ամուսինների 5 ամսական առաջնեկը

22:55, ուրբաթ, 08 հունիսի, 2018 թ.
«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է երիտասարդ ամուսինների 5 ամսական առաջնեկը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 7-ին, «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է 5 ամսական աղջիկ։ Աղջկա հայրը՝ Նարեկը, և մայրը՝ Եվան, հունիսի 5-ին երեխային տարել են Հերացու անվան պոլիկլինիկա՝ հերթական անգամ պատվաստում ստանալու նպատակով, որտեղ, ըստ մեր տեղեկությունների, երեխան ստացել է իր հերթական պատվաստումը, որից հետո երեխային տարել են տուն, քանի որ այդ պահին նկատել են, որ որևէ խնդիր չկա։ Ըստ նորմայի և սահմանված կարգի՝ պատվաստումներից հետո բժիշկը հսկողության նպատակով կապ է պահպանել երեխայի ծնողի հետ։ 1-2 օր որևէ արտառոց վիճակ չի գրանցվել, սակայն 3-րդ օրը ծնողները նկատել են, որ երեխայի մոտ առողջական խնդիրներ են առաջացել և նրան հերթական անգամ բերել են Հերացու անվան պոլիկլինիկա, որտեղ հետազոտության է ենթարկվում երեխան և քիթ-կոկորդ-ականջաբանը կասկածում է, որ երեխայի մոտ ականջի բորբոքում է ու նշանակում է համապատասխան բուժում, իսկ առավոտյան հրավիրում է, որպեսզի կրկնակի բուզննման նպատակով երեխային նորից բերեն պոլիկլինիկա։ Ծնողները երեկ՝ հունիսի 7-ին, տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ էլ, ցավոք, երեխան մահացել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխայի մահվան պատճառը եղել է «սուր միոկարդիտ»-ը։ Մասնագետներն այն կարծիքին են, որ երեխան պատվաստման հետևանքով չէր կարող մահանալ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխան Նարեկի և Եվայի առաջնեկն էր։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

25370 | 1
Facebook