Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Հայտնի է բասկետբոլի Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը

22:10, ուրբաթ, 08 հունիսի, 2018 թ.
Հայտնի է բասկետբոլի Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը հրապարակել է այն բասկետբոլիստների անունները, որոնք հրավեր են ստացել նախապատրաստվելու հունիսի 28-ին Դանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի հանդիպմանը:

ԵԱ-2021-ի նախընտրական փուլի վերջին խաղում՝ Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 28-ին Կոպենհագենում կհյուրընկալվի Դանիայի ազգային հավաքականին:

Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.

Պաշտպաններ ՝

1. Արագադ Աբրամյան – «Ուրարտու»
     2. Անդրե Սփայթ Մկրտչյան - «Նորթերն Կոլորադո», ԱՄՆ
     3. Ալլան Հեսս – «Բազել Ստարվինգս» Շվեցարիա
     4. Քրիստոֆեր Ջոնս - «Մոնս», Բելգիա
     5. Քորի Սիլվերսթրոմ Ազադիգյան - «Չիկո Սթեյթ», ԱՄՆ
     6. Սևակ Կետենջյան - «Հոմմենթմեն», Լիբանան

Հարձակվողներ ՝

7. Արտյոմ Թավակալյան– «Դելեվր Սթեյթ», ԱՄՆ
     8. Ալբերտ Թադևոսյան – «Արցախ»
     9. Արկադի Մկրտիչյան – «Այդահո Վանդալս», ԱՄՆ
     10. Դավիթ Խաչատրյան - «Գրանդ սպորտ»
     11. Անդրանիկ Չրաբաշ – «Օկապի Աալսթար», Բելգիա
     12. Տոդդ Օ՛Բրեյն - «Ալ Գարաֆա», Քաթար
     13. Զաքարի Թավիթյան – «Վեսթերն նյու Ինգլանդ», ԱՄՆ

Կենտրոնականներ ՝

14. Լուկաս Ֆիշեր – «Գրան Կանարիա», Իսպանիա
     15. Ստիվեն Էնոք - «Լուիսվիլ», ԱՄՆ
     16. Արման Հակոբյան - «Արթիկ»

Քրիստոֆեր Ջոնսը, Տոդդ Օ՛Բրեյնը և Ստիվեն Էնոքը համարվում են նատուրալիզացված խաղացողներ և նրանցից միայն մեկը կարող է ընդգրկվել հավաքականի վերջնական կազմում:

Հավաքականին վնասվածքի պատճառով չի կարողացել միանալ Անդրեյ Կոնստանտինովը: Կարեն Չիվիչյանը չի միացել հավաքականին անձնական պատճառով:

Հայաստանի հավաքականը նախընտրական փուլի Դանիա- Հայաստան խաղին կսկսի նախապատրասվել հունիսի 15-ից` հանգրվանելով Դավթաշենում գտնվող «Օլիմպավանում»:

Հունիսի 20-ին մեր ընտրանին կմեկնի Բեյրութ, որտեղ հունիսի 21-24-ը կմասնակցի միջազգային մրցաշարի: Միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Լիբանանի, Քաթարի և Եգիպտոսի հավաքականների հետ:

Հունիսի 26-ին Հայաստանի հավաքականը կմեկնի Կոպենհագեն, որտեղ հունիսի 28-ին, ժամը ՝ 18:00-ին (Երևանի ժամանակով ՝ 20:00) Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին խաղում կհյուրընկալվի Դանիայի ազգային հավաքականին:

| | |
1693 | 0